Վախճանվել է ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը

Վախճանվել է ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը

PanARMENIAN.Net - Մայիսի 23-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում Վալենսիայից վերադարձող Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականին դիմավորելու ժամանակ սրտի կաթվածից հանկարծամահ եղավ Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ և մարզիչ, գյումրեցի 51-ամյա Աշոտ Մխիթարյանը:

Նա 2006 թվականից գլխավորում էր ՀՀ ծանրամարտի ազգային հավաքականը, որը Պեկինի օլիմպիական խաղերից հայրենիք վերադարձավ երեք բրոնզե մեդալով:

Ա. Մխիթարյանի ղեկավարությամբ հայ ծանրորդները տասնյակ հաղթանակներ են տոնել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և միջազգային բարձրագույն կարգի այլ մրցաշարերում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---