Հայաստանի սեղանի թենիսի հավաքականները մասնակցում են աշխարհի թիմային առաջնությանը

PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին Մոսկվայում մեկնարկել է սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի կանանց ու տղամարդկանց հավաքականները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդես է գալիս 4-րդ դիվիզիոնում, որտեղ խաղում է ևս 43 հավաքական: Իսկ կանանց հավաքականը 3-րդ դիվիզիոնում կպայքարի 24 թիմի հետ, հաղորդում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքէջը: Առաջնությանը մասնակցում է 198 հավաքական:

Տղամարդկանց թիմում աշխարհի առաջնությանը մասնակցում են Մուրադ Ասատրյանը, Մեսրոբ Ղուկասյանը և Ալեքսանդր Դիարյանը, կանանց թիմում` Հասմիկ Մաթևոսյանը, Հասմիկ Խաչատրյանը և Լուիզա Նազարյանը: Հավաքականի գլխավոր մարզիչն է Ֆելիքս Սարգսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---