Ռոբերտ Արզումանյանն ու Լևոն Փաչաջյանը գոհ են Հայաստանի հավաքականի խաղից

Ռոբերտ Արզումանյանն ու Լևոն Փաչաջյանը գոհ են Հայաստանի հավաքականի խաղից

PanARMENIAN.Net - «Մեր խաղն առաջին խաղակեսում շատ լավն էր: Քսան րոպեի ընթացքում մենք երեք գոլ խփեցինք և վերահսկում էինք խաղը: Սակայն, ցավոք, երկրորդ խաղակեսում թույլ տվեցինք մի քանի սխալ», - ասել է Հայաստանի հավաքականի և Իրանի «Սանաթ Նավթի» կիսապաշտպան Լևոն Փաչաջյանը PanARMENIAN.Net –ի թղթակցին` Ուզբեկստանի հավաքականի հետ խաղից հետո:

Խաղն ավարտվել էր 3:1 հաշվով` հայ ֆուտբոլիստների հաղթանակով: Հայաստանի հավաքականին հաղթանակ են բերել Հենրիկ Մխիթարյանի` մեկ և Էդգար Մանուչարյանի երկու գոլերը:

Փաչաջյանի խոսքերի համաձայն, Իրանի առաջնության ավարտից հետո նա ձեռք է բերելու ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ և փորձելու է խաղալ որևէ եվրոպական ակումբում:

Դանիական «Ռենդերս» ակումբի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի խոսքերի համաձայն, Ուզբեկստանի թիմի հետ խաղը հաջողված էր: Վաղուց Հայաստանի հավաքականն այդքան գոլ չէր խփել:

Արզումանյանն այս խաղաշրջանի ավարտից հետո նույնպես փոխելու է ակումբը, քանի որ «Ռենդերսի» կազմում նա ոչ միշտ է խաղում հիմնական կազմում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---