Բրազիլահայ շախմատիստներ Արմեն Բրուտյանն ու Սևակ Մխիթարյանը հաջող ելույթներ ունեցան օփեն-առաջնություններում

Բրազիլահայ շախմատիստներ Արմեն Բրուտյանն ու Սևակ Մխիթարյանը հաջող ելույթներ ունեցան օփեն-առաջնություններում

PanARMENIAN.Net - Հայ պատանի շախմատիստ Արմեն Բրուտյանը (Բրազիլիա) Կատանդուվա քաղաքում մասնակցել է օփեն-առաջնությանը: 7 հնարավորից Բրուտյանը 5.5 միավոր է հավաքել և 2-4-րդ տեղերը կիսել 50 մասնակիցների թվում: Հաղթող Խուան Պաուլո Կասեմիրոյից նա հետ է մնացել ընդամենը 0.5 միավորով:

Իսկ միջազգային վարպետ Սևակ Մխիթարյանը բրազիլական Ալբերտո դո Բրազիլ քաղաքում 104 շախմատիստների հետ միասին նույնպես մասնակցել է օփեն-առաջնության: Նա 5.5 միավոր է հավաքել և զբաղեցրել 4-րդ տեղը: 6 միավորով առաջնության հաղթող է դարձել գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---