Հայտնի են դարձել հայկական ակումբների մրցակիցները Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկությունում

Հայտնի են դարձել հայկական ակումբների մրցակիցները Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկությունում

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին տեղի ունեցավ 2010/2011թթ. Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի առաջին և երկրորդ որակավորման փուլերի վիճակահանությունը:

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» կսկսի պայքարը երկրորդ որակավորման փուլից, որտեղ թիմի մրցակիցը կլինի սերբական «Պարտիզանը»: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 13-14-ին և 20-21-ին:

Եվրոպայի Լիգայի երկրորդ որակավորման փուլում «Միկան» կհանդիպի «Լուսիտանս» (Անդորրա)-«Ռաբոտնիչկի» (Մակեդոնիա) զույգի հաղթողի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 15-22-ին:

Եվրոպայի Լիգայի առաջին որակավորման փուլում «Բանանցը» կխաղա Կիպրոսի ներկայացուցիչ «Անորտոսիսի» հետ, իսկ «Ուլիսը»` իսրայելական «Բնեյ Յեհուդա» թիմի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 1-ին և 8-ին, հաղորդում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---