«Բանանցն» ու «Ուլիսը» ավարտեցին իրենց ելույթներն Եվրոպայի լիգայում 9 հուլիսի 2010 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին «Բանանցը» Եվրոպայի լիգայի 2010-11թ. խաղաշրջանի առաջին որակավորման փուլում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում խաղաց Կիպրոսի «Անորտոսիսի» հետ: Առաջին խաղում, որը տեղի ունեցավ Կիպրոսում, հայկական թիմը զիջեց 0:3 հաշվով: Երևանում Ստեվիցա Կուզմանոսկու սաները մեկ գոլ բաց թողեցին, սակայն իրենք այդպես էլ չկարողացան գոլ խփել, թեև գոլային պահեր եղան: Երկու խաղերի արդյունքում «Բանանցը» զիջեց մրցակցին 0:4 հաշվով և հետագայում դուրս մնաց Եվրոպայի լիգայի հետագա պայքարից: Չնայած պարտությանը, «Բանանցի» մարզիչը գոհ էր իր թիմի խաղից: «Իմ ֆուտբոլիստները լավ խաղացին և պարտվեցին նվազագույն հաշվով: «Անորտոսիսի» ֆուտբոլիստները միջազգային խաղերի փորձ ունեն և կարողացան հաղթել»,-ասել է Կուզմանոսկին: «Անորտոսիսի» գլխավոր մարզիչ Գիլերմո Հոյոսը շնորհավորեց իր սաներին և նշեց, որ նրանք նման հեշտ խաղ չէին ակնկալում Երևանում: «Առաջին հերթին մեզ խանգարեց սաստիկ շոգը, սակայն մենք կարողացանք կատարել մեր խնդիրն ու գնդակ բաց չթողեցինք: Արդեն մտածում ենք հաջորդ փուլի մասին»,-ասել է Հոյոսը: Նույն օրը «Ուլիսը» Թել Ավիվում հանդիպեց «Բնեյ Եհուդայի» հետ: Խաղն ավարտվեց 1;0 հաշվով իսրայելյան թիմի օգտին: Իսկ այդ թիմերի առաջին խաղը Երևանում ավարտվեց 0:0 հաշվով: Այսպիսով, «Ուլիսը» ևս դուրս մնաց հետագա պայքարից:
Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը Էրդողանը հրատապ հանդիպում է անցկացրել՝ նրան հայտնել են ռազմական հեղաշրջման փորձի հավանականության մասին Հանդիպման ընթացքում քննարկվել են այդ ուղղությամբ կանխարգելիչ քայլեր իրականացնելու վերաբերյալ հարցեր Գիշերը բողոքի ակցիայի 5 մասնակից է ձերբակալվել Նրանք, ըստ իրավապաշտպանի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ աջակիցներ են |