Հրանտ Մելքումյանը Բենասկ քաղաքում անցկացվող օփենում 5 հնարավորից վաստակել է 5 միավոր և գլխավորում է աղյուսակը13 հուլիսի 2010 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Իսպանիայի Բենասկ քաղաքում անցկացվող շախմատի օփենում 5 հնարավորից վաստակել է 5 միավոր և գլխավորում է աղյուսակը գրոսմայստերներ Ֆիերի (Բրազիլիա), Կիր. Գեորգիևի (Բուլղարիա) և Սաֆարլիի (Ադրբեջան) հետ: Գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Զավեն Անդրիասյանը, միջազգային վարպետ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) վաստակել են 4-ական միավոր: Իսկ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվող «Նանա Ալեքսանդրիայի գավաթ» շախմատի մրցաշարում 2 հնարավորից վաստակել է 1,5 միավոր և կես միավորով է հետ մնում առաջատարներից: Հայաստանի չեմպիոնուհի Անահիտ Խառատյանն ունի 0,5 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետ Տաթև Աբրահամյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի կանանց շախմատի առաջնությունում 3 հնարավորից վաստակել է 2 միավոր և կես միավորով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Կրաշից և Զատոնսկիխից: Գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան (Ուկրաինա) Խորվաթիայի Ռիեկա քաղաքում ավարտված «Միջերկրածովյան ծաղիկներ» շախմատի մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և նվաճեց երկրորդ մրցանակը, հաղորդում է armchess.am կայքը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |