Կարլ Ֆրոչ. «Ես գիտեմ, որ ջարդելու եմ Աբրահամին»

Կարլ Ֆրոչ. «Ես գիտեմ, որ ջարդելու եմ Աբրահամին»

PanARMENIAN.Net - Գերմիջին քաշային կարգում աշխարհի էքսչեմպիոն Կարլ Ֆրոչը (Անգլիա) լավ գիտի, որ իր հակառակորդ Արթուր Աբրահամը (Գերմանիա) ձեռքերը վեր է պահում` այդպես պաշտպանելով գլուխը հակառակորդի հարվածներից, սակայն նրա խոսքերի համաձայն, իր համար դժվար չի լինի Աբրահամի պաշտպանությունը կոտրել և հաղթել նրան: Նրանց մենամարտը տեղի է ունենալու հոկտեմբերի 2-ին` Մոնրեալում (Կանադա), «Super Six» մրցախաղի շրջանակներում:

«Ես արդեն նախատեսված քսանից հինգ շաբաթ անցկացրել եմ մարզաճամբարում: Եվ հիմա արդեն պետք է լավ մարզավիճակում լինեմ: Ամեն ինչ լավ է ընթանում և ես վստահ եմ, որ Աբրահամին կհաղթեմ, - ասել է Ֆրոչը: - Ես չեմպիոնի հոգեբանություն ունեմ: Նա սպասման մեջ է, զուտ եվրոպական պաշտպանություն ունի, բայց եթե իմ հետ պայքարում էլ այդպես գործի, ապա ես փորձելու եմ նրա կողոսկրը ջարդել»:

Անգլիացի մարզիկի խոսքերի համաձայն, Աբրահամը բարդ և դաժան մրցակից է, սակայն ինքը հարգանքով է վերաբերվում նրա հարվածի հզորությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---