Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում 37-րդ տեղն է զբաղեցնում

Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում 37-րդ տեղն է զբաղեցնում

PanARMENIAN.Net - ATP (Թենիսի միջազգային ասոցիացիան) հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային սանդղակը:

Դավիթ Նալբանդյանը Վաշինգտոնում (ԱՄՆ) Legg Mason Tennis Classic-2010 առաջնությունում տարած հաղթանակից և Տորոնտոյում (Կանադա) Rogers Cup-2010 մրցաշարում ունեցած հաջողությունից հետո 1145 միավորով բարձրացել է 37-րդ տեղը: Մինչ այդ նա զբաղեցնում էր 45-րդ տեղը:

Սանդղակը գլխավորում է Ռաֆայել Նադալը (Իսպանիա), նա 10 925 միավոր ունի, Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա) 2-րդ տեղում է, իսկ Նովակ Ջոկովիչը (Սերբիա) եզրափակում է լավագույն եռյակը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---