Հենրի Մխիթարյան. «Սևաստոպոլի» դեմ խաղում մեր խաղարկային գծում կարողացանք հասնել անհրաժեշտ հավասարակշռության

Հենրի Մխիթարյան. «Սևաստոպոլի» դեմ խաղում մեր խաղարկային գծում կարողացանք հասնել անհրաժեշտ հավասարակշռության

PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ին տեղի է ունեցել ֆուտբոլի Ուկրաինայի պրեմիեր-լիգայի 6-րդ մրցաշրջանը: Սիմֆերոպոլում Դոնեցկի «Մետալուրգը» հանդիպել է «Սևաստոպոլի» հետ: 0:1 հաշվով հաղթել է «Մետալուրգը»:

«Մետալուրգի» պաշտոնական կայքէջը հաղորդում է, որ թիմի ավագ Հենրի Մխիթարյանը խաղից հետո նշել է, որ խաղը դժվարին էր, հակառակորդը լավ պաշտպանվում էր, իսկ իրենց համար փոքր էր տարածոթյունը` արագ խաղալու համար:

«Երեք խաղ մենք զիջեցինք: Մեզ շատ էր պետք այս հաղթանակը: «Սևաստոպոլը» լավ էր պաշտպանվում: Իմ բոլոր գործընկերները գոլ խփել էին ուզում, և մեր պաշտպանությունն էլ կարողացավ լավ խաղալ; Սա հաղթանակի կարևոր բաղադրիչներից է, - ասել է Մխիթարյանը: - Նախորդ խաղերում մենք որոշակի սխալներ ենք թույլ տվել. ամբողջ թիմով առաջ էինք գնում` մոռանալով պաշտպանության մասին: Այս խաղում մենք հասանք անհրաժեշտ հավասարակշռության»:

Հաղթանակից հետո «Մետալուրգը» հավաքել է 7 միավոր և զբաղեցրել է 8-րդ տեղը: Հաջորդ խաղը ակումբը կանցկացնի օգոստոսի 21-ին` «Վորսկլիի» դեմ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---