Լևոն Արոնյանը բարելավել է իր ցուցանիշը ՖԻԴԵ-ի վարկանիշում`զբաղեցնելով 4-րդ տեղը

PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ն հրապարակել է 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշային ցուցակը

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 5-րդ տեղից բարձրացել է 4-րդ տեղը (2783 միավոր):

Ցուցակի առաջատարը Մագնուս Կարլսենն է (Նորվեգիա) 2826 միավորով: 2-րդ տեղը 2691 միավորով զբաղեցնում է Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), իսկ ահա Գաբրիել Սարգսյանը 62-րդն է (2677 միավոր):

Կանանց վարկանիշային աղյուսակում Լիլիթ Մկրտչյանը 21-րդն է (2484 միավոր), Էլինա Դանիելյանը` 31-րդը (2466 միավոր): Առաջատարը Յուդիթ Պոլգարն է (Հունգարիա), որն ունի 1682 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---