Սա մրցաշար չէ թեթևագույն քաշում, սա Դարչինյանի մրցաշարն է

Սա մրցաշար չէ թեթևագույն քաշում, սա Դարչինյանի մրցաշարն է

PanARMENIAN.Net - «Showtime» հեռուստաընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ թեթևագույն քաշային կարգում «Չորսի մրցաշարը» մեկնարկում է Մեքսիկայում դեկտեմբերի 18-ին երկու մենամարտերով, որոնցում առաջին թեթևագույն քաշային կարգում WBA/IBF վարկածով չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հանդիպելու է մեքսիկացի Աբներ Մարեսի հետ, իսկ նույն քաշային կարգում IBF վարկածով չեմպիոն Իոննի Պերեսը ռևանշ է տալու նախկին տիտղոսակիր Ջոզեֆ Ակբեկոյին:

«Showtime»-ի սպորտային խմբագրության փոխնախագահ Քեն Հերշմանը հայտարարել է. «Մենք խոստանում ենք բռնցքամարտի երկրպագուներին նշանակալի մարտեր բարձր տոկոսադրույքներով առավել մրցունակ քաշային կարգերում: Ես բարձր եմ գնահատում այն, որ այդ չորս բռնցքամարտիկները համաձայնվել են մենամարտել»,- հաղորդում է allboxing.ru-ն:

Վիկ Դարչինյանի խոսքերով, այդ մրցաշարը «Showtime»-ի հիանալի մտահաղացումն է: «Սա մրցաշար չէ թեթևագույն քաշում, սա Դարչինյանի մրցաշարն է: Յուրաքանչյուրը, ով կհանդիպի ինձ հետ, կզգա իմ հզորությունը և կպարտվի: Ես Ագբեկոյի հետ չփակված հաշիվներ ունեմ, որովհետև նախորդ անգամ նա խուսափեց: Բայց հիմա հակառակորդի անունը կարևոր չէ ինձ համար: Նույնիսկ երկրորդ կիսաեզրափակիչ մարտի հաղթողը կպարտվի, որովհետև կհանդիպի ինձ հետ»,- ասել է Դարչինյանը:

Նրա մրցակից Աբներ Մարեսը կարծում է, որ բռնցքամարտի երկրպագուները գիտեն, որ փոքր քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկները գերազանց մարտ են ներկայացնում, և մրցաշարը կապացուցի դա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---