Արման Քարամյանն իր առաջին խաղն է անցկացրել «Ունիրեա»-ի կազմում

Արման Քարամյանն իր առաջին խաղն է անցկացրել «Ունիրեա»-ի կազմում

PanARMENIAN.Net - Արման և Արտավազդ Քարամյանների նոր ակումբը` ռումինական «Ունիրեա»-ն երկրի առաջնության 8-րդ տուրում 4:1 հաշվով պարտություն է կրել «Օցելուլա»-ից: 79-րդ րոպեին «Ունիրեա»-ի կազմում իր դեբյուտը նշեց Արման Քարամյանը, իսկ Արտավազդը չմասնակցեց այս հանդիպմանը, հաղորդում է prosport.ro-ն:

Պարտությունից հետո «Ունիրեա»-ն 9 միավորով իջել է 11-րդ տեղը:

Իսկ Դանիայի առաջնությունում Յուրա Մովսիսյանի և Ռոբերտ Արզումանյանի ակումբը` «Ռանդերս»-ը, 2:3 հաշվով պարտվել է «Օլբորգ»-ին: Մրցաշարային սանդղակում «Ռանդերս»-ը 11 միավորով 5-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---