Արման Ամիրխանյանն ու Զավեն Հովհաննիսյանը կսպասարկեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության 10-րդ խմբի մրցաշարի հանդիպումները

PanARMENIAN.Net - Արման Ամիրխանյանն ու Զավեն Հովհաննիսյանը կսպասարկեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության 10-րդ խմբի մրցաշարի հանդիպումները, որոնք տեղի կունենան Բուլղարիայում հոկտեմբերի 6-ից 13-ը: Մրցաշարը կանցնի Իռլանդիայի, Սերբիայի, Լյուքսեմբուրգի և Բուլղարիայի թիմերի մասնակցությամբ:

Իսկ Ռուզաննա Պետրոսյանն ու Հասմիկ Ղարիբյանը կսպասարկեն Եվրոպայի կանանց մինչև 17 տարեկանների առաջնության 2-րդ խմբի մրցաշարի հանդիպումները, որոնք տեղի տեղի կունենան Հյուսիսային Իռլանդիայում հոկտեմբերի 15-ից 22-ը: Առաջին երկու տեղերի համար կպայքարեն Չեխիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականները, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---