ՎիվաՍել-ՄՏՍ-2010 գավաթը նվաճեց «Մեդիամաքս» գործակալության թիմը

PanARMENIAN.Net - Մրցաշարն ուղղված էր առողջ ապրելակերպի քարոզչությանը և ֆուտբոլի մասսայականացմանը «Մեդիամաքս» թիմի հաղթանակով ավարտվեց ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի առաջին մրցաշարը, որն անցկացվեց սեպտեմբերի 18-25-ը ՀՀ խուլերի միավորման մշակույթի և սպորտի դահլիճում:

Մրցաշարն ուղղված էր առողջ ապրելակերպի քարոզչությանը և ֆուտբոլի մասսայականացմանը: Մրցաշարի եզրափակիչում «Մեդիամաքս» թիմը, 4:3 հաշվով պարտության մատնելով «ԱԹԱ» թիմին, նվաճեց «ՎիվաՍել-ՄՏՍ-2010» գավաթը: Առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ «4-րդ իշխանություն» թիմը, որը երրորրդ տեղի համար խաղում 8:4 հաշվով առավելության հասավ «Երկիր Մեդի» թիմի նկատմամբ: Երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած թիմերը նույն օրը կայացած մրցանակաբաշխության արարողության ժամանակ նույնպես ստացան գավաթներ և պատվոգրեր: Մրցանակակիր թիմերի բոլոր խաղացողները ստացան նաև մեդալներ:

Հատուկ մրցանակների արժանացան նաև մրցաշարում աչքի ընկած մասնակիցները` լավագույն խաղացողը /Սամվել Ջինանյան «Երկիր-մեդիա» հ/ը/, լավագույն ռմբարկուն /Դավիթ Նազարյան-14 գնդակ, ԱԹԱ/, լավագույն դարպասապահը /Վաչագան Հովհաննիսյան` «Մեդիամաքս» գործակալություն/, լավագույն պաշտպանը /Գևորգ Բարեղամյան` «Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիա»/, ամենագեղեցիկ գոլի հեղինակը /Հակոբ Բադալյան` «4-րդ իշխանություն»/, ամենատարեց խաղացողը /Սլավիկ Սարգսյան` «Երկիր-մեդիա» հեռուստաընկերություն/, մրցաշարը լավագույն կերպով լուսաբանող ԶԼՄ-ն /«Երկիր-մեդիա»/, լավագույն երկրպագուն /Մարինե Կարապետյան/, թիմի լավագույն ղեկավարը /Դավիթ Ալավերդյան` «Մեդիամաքս» գործակալություն, ինչպես նաև Գոռ Գրիգորյանը «Ռադիո Վան»-ից (Եգոր Գլումով)` ֆուտբոլին նվիրվածության համար:

Փակման արարողությունն ավարտվեց հրավառությամբ և գարեջրի հյուրասիրությամբ, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---