Հոկտեմբերի 7-11-ը Թբիլիսիում տեղի կունենա սամբոյի Աշխարհի երիտասարդների, պատանիների և աղջիկների առաջնությունը

Հոկտեմբերի 7-11-ը Թբիլիսիում տեղի կունենա սամբոյի Աշխարհի երիտասարդների, պատանիների և աղջիկների առաջնությունը

PanARMENIAN.Net - 2010 թ. հոկտեմբերի 7-ից 11-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալու է սամբոյի Աշխարհի երիտասարդների, պատանիների և աղջիկների առաջնությունը: Հայաստանի հավաքականի կազմում մարզիկների հետ միասին Թբիլիսի կմեկնեն մարզիչներ Վարդան Խուգեյանը, Գուրգեն Սևոյանը, Հայկ Ավետիսյանը, Էռնեստ Միրզոյանը, ավագ մարզիչ Վովիկ Խոջայանը և մրցավար Էդուարդ Ասլանյանը: Հայկական պատվիրակությունը կղեկավարի Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Այս տարվա գարնանը Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում հայ պատանի և երիտասարդ մարզիկները նվաճել էին 1 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---