Հոկտեմբերի 16-ին մեկնարկում է շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը

Հոկտեմբերի 16-ին մեկնարկում է շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին բուլղարական Պլովդիվ քաղաքում կայանալու է 2010-ի Եվրոպայի ակումբային առաջնության բացման արարողությունը: Հայաստանը առաջնությունում ներկայացնում են կանանց և տղամարդկանց «Միկա» շախմատային ակումբները: Առաջնությունն ավարտվելու է հոկտեմբերի 24-ին:

Տղամարդկանց «Միկա» թիմի կազմում հանդես են գալիս գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը և Աշոտ Անաստասյանը: Եվրոպայի չեմպիոնի կոչման համար նրանք պայքարելու են 48 թիմերի հետ:

Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Արիկա Դրոնավալին մասնակցելու են կանանց պայքարին և մրցելու են 4 թիմերի հետ:

Հոկտեմբերի 20-30-ը 20 պատանի հայ շախմատիստներ հունական Պորտո Կարաս քաղաքում մասնակցելու են մինչև 8, 10, 12, 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---