Ուիլյամ Ֆիշեր. Հայաստանի հավաքականն այսօր մեծ շանսեր ունի 2012թ. Եվրոպայի առաջնության եզրափակչին մասնակցելու համար

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) և Սլովակիայի Հայ Համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ զրույցի ընթացքում Սլովակիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահության ղեկավարները շատ բարձր կարծիք են հայտնել Հայաստանի Ֆուտբոլի հավաքականի խաղի վերաբերյալ: Ըստ Ֆեդերացիայի նախագահության անդամ Ուիլյամ Ֆիշերի, Հայաստանի հավաքականն այսօր մեծ շանսեր ունի 2012թ. Եվրոպայի առաջնության եզրափակչին մասնակցելու համար:

Սլովակները Հայաստանի հավաքականին մաղթում են հաջողություններ և այնպիսի բարձրակարգ խաղ, ինչպիսիին ականատես եղան նրանք Երևանում: Սլովակ մասնագետները մտադրություն ունեն Հայաստանի հավաքականում հանդես եկող որոշ հարձակվողների աշխատանքի հրավիրել Սլովակիայի լավագույն թիմերում: Նրանց կարծիքով, հայկական ֆուտբոլին լավ ապագա է սպասվում ճիշտ զարգացումներ և շարունակություն ապահովելու դեպքում, հաղորդում է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---