Գենադի Մարտիրոսյանը հաղթել է Վիկտոր Սային30 հոկտեմբերի 2010 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգի «Ջեբ» փրոմոութերական ընկերությունը «Յուբիլեյնի» մարզապալատում կազմակերպել էր բռնցքամարտի երեկո, որի շրջանակներում WBO Europe տիտղոսի համար միջին քաշային կարգում (մինչև 72,6 կգ) Գենադի Մարտիրոսյանը (Ռուսաստան) հանդիպեց Վիկտոր Սայի հետ (Պորտուգալիա): Մենամարտն ավարտվեց Մարտիրոսյանի հաղթանակով, տեխնիկական նոկաուտով երրորդ ռաունդում, հաղորդում է allboxing.ru-ն: Դեռ մինչև մենամարտը հայ բռնցքամարտիկը վստահ էր իր ուժերի վրա և ասաց հետևյալը. «Ես ինձ հիանալի եմ զգում, ինչպես միշտ: Ռինգն ամեն ինչ իր տեղը կդնի: Ես առաջ եմ ընթանում և ուզում եմ մենամարտել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար»: Հաղթանակից հետո Մարտիրոսյանը կարող է պայքարել Կելլի Պավլիկի (ԱՄՆ) դեմ մենամարտում WBO չեմպիոնի գոտու համար: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |