Զավեն Անդրիասյանը Ռուսաստանի գավաթի մրցաշարում հաղթել է ամենաբարձր վարկանիշն ունեցող մասնակցին

Զավեն Անդրիասյանը Ռուսաստանի գավաթի մրցաշարում հաղթել է ամենաբարձր վարկանիշն ունեցող մասնակցին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում շարունակվում է Ռուսաստանի 2010թ. շախմատի գավաթի մրցաշարը, որն անցնում է նոկաուտ համակարգով:

Հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը մրցաշարի երկրորդ շրջանում հանդիպել է Վիկտոր Բոլոգանինի հետ (Մոլդովա): Անդրիասյանը խաղում էր սևերով և կարողացավ հաղթել Բոլոգանինին, որն ամենաբարձր վականիշն ունի մրցաշարում:

Այդ շախմատիստների երկրորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին:

Տղամարդկանց մրցաշարում պայքարը շարունակում են 16 գրոսմայստերներ: Մրցանակային ֆոնդը կազմում է 1 190 000 ռուբլի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---