Լևոն Արոնյանը` որպես իսկական ջենթլմեն, համաձայնվել է զիջել Տալի գավաթն ավելի երիտասարդ գործընկերոջը

Լևոն Արոնյանը` որպես իսկական ջենթլմեն, համաձայնվել է զիջել Տալի գավաթն ավելի երիտասարդ գործընկերոջը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին կայծակնային շախմատի աշխարհի առաջնության փակման ժամանակ ամփոփվել են Միխայիլ Տալի հուշամրցաշարի վերջնական արդյունքները: Պարզվել է, որ լրացուցիչ ցուցանիշները հավասար են Լևոն Արոնյանի և Սերգեյ Կարյակինի (Ռուսասատն) մոտ, իսկ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) բավարարվել է երրորդ տեղով:

Սակայն չեմպիոնական գավաթը միայն մեկն էր: Լևոն Արոնյանը`որպես իսկական ջենթլմեն, համաձայնվել է զիջել Տալի գավաթն ավելի երիտասարդ գործընկերոջը, առավել ևս որ նա նվաճել էր կայծակնային շախմատի ԱԱ-ը:

Հայ գրոսմայստերին մրցանակն ամեն դեպքում կհանձնվի. կպատրաստվի մրցանակի պատճենը և կուղարկվի Արոնյանին, հաղորդում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---