Հովհաննես Դավթյանը 3-րդ տեղը զբաղեցրեց ձյուդոյի Գրան Պրիում

Հովհաննես Դավթյանը 3-րդ տեղը զբաղեցրեց ձյուդոյի Գրան Պրիում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին Աբու-Դաբիում (ԱՄԷ) մեկնարկեց ձյուդոյի Գրան Պրին: Մրցաշարը վարկանիշային է, որում ոնդոնյան Օլիմպիական խաղերի ուղեգրեր են խաղարկվում: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազ. ԱՄՆ դոլար:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Դավթյանը մինչև 60 կգ քաշային կարգում 3 մենամարտ անցկացրեց, որոնցից երկուսում հաղթանակ տարավ Գաբիտ Էլիմբետի (Ուզբեկստան) և Յորոյեն Մուրենի (Հոլանդիա) նկատմամբ: Միակ պարտությունը Դավթյանը կրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Բեսլան Մուդրանովից և զբաղեցրեց 3-րդ տեղը:

Արմեն Նազարյանը (66 կգ) նույնպես 3 մենամարտ անցկացրեց և զբաղեցրեց 5-րդ տեղը: Նազարյանը զիջեց միայն Մուսա Մուգուշկովին (Ռուսաստան), հաղթեց Վիլյամ Ալեքս դա Սիլվային (Բրազիլիա) և Պավել Զագրոդնիկին (Լեհաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---