Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը կմասնակցի Ֆրանսիայի միջազգային մրցաշարին

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը կմասնակցի Ֆրանսիայի միջազգային մրցաշարին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-27-ին Ֆրանսիայում տեղի կունենա հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշար: Մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ: ՙ

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է գլխավոր մարզիչը, «հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացրել և մեր մարզիկները լավ մարզաձևում են: Կմասնակցեն նաև երիտասարդ ըմբիշներ»,-ասել է Ջուլֆալակյանը:

Ֆրանսիա կմեկնեն Ալեքսան Միքայելյանը, Արտակ Հարությունյանը (60 կգ ք/կ), Հովհաննես Վարդանյան (66 կգ ք/կ), Վարշամ Բորանյանը (74 կգ ք/կ), Արթուր Ալեքսանյանն ու Արման Պապյանը (96 կգ ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---