Հայտնի դարձան ֆուտբոլի ԵԱ 2011-12 նախընտրական փուլում Հայաստանի մինչև 17 և 19 տարեկանների հավաքականների մրցակիցները

Հայտնի դարձան ֆուտբոլի ԵԱ 2011-12 նախընտրական փուլում Հայաստանի մինչև 17 և 19 տարեկանների հավաքականների մրցակիցները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին Նյոնում կայացավ Եվրոպայի առաջնություն 2011-12-ի նախընտրական փուլի մինչև 17 տարեկանների վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն 9-րդ խմբում կմրցի Ուելսի, Սերբիայի և Լիտվայի հավաքականների հետ:

Ինչպես միշտ, նախընտրական և էլիտային ռաունդներին կհաջորդի եզրափակիչ առաջնությունը` ութ թիմերի մասնակցությամբ, որը կկայանա 2012 թվականի մայիսին Սլովենիայում: Վիճակահանության արդյունքում 52 մասնակիցներ բաժանվեցին 13 խմբերի: 2011 թվականի աշնանը պայքարը կընթանա մինի-առաջնությունների ձևաչափով խմբի մասնակիցներից մեկի դաշտում, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Էլիտային ռաունդում կընդգրկվեն երկուական ուժեղագույն թիմեր յուրաքանչյուր քառյակից` գումարած իր խմբի առաջատարների հետ հանդիպումներում լավագույն ցուցանիշներով երրորդ տեղը զբաղեցրած երկու մասնակիցներ: Էլիտային ռաունդի հանդիպումները կկայանան 2012 թվականի գարնանը և կորոշեն եզրափակիչ փուլի յոթ մասնակիցներին:

Իսկ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը 10-րդ խմբում է հայտնվել, որտեղ իր ուժերը կչափի Սլովակիայի, Հունաստանի և Անդորրայի հավաքականների հետ:

Եվրոպայի առաջնություն 2011-12-ի նախընտրական փուլի մինչև 17 տարեկանների վիճակահանության ընթացքում 48 թիմեր բաժանվեցին 12 խմբի:

2011 թվականի գարնան վերջին կկայանան մինի-առաջնություններ, իսկ խմբերի հաղթողները հուլիսի 20-ից օգոստոսի 1-ը առաջնության տանուտեր ռումինացիների հետ միասին կմասնակցեն եզրափակիչ փուլին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---