Դիկ Ադվոկատ. Ռուսների մարտավարությունը Հայաստանի հավաքականի հետ խաղում չի փոխվի 1 դեկտեմբերի 2010 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատն ասել է, որ նրա թիմի մարտավարությունը Հայաստանի հավաքականի հետ խաղում, որը կայանալու է Երևանում 2011-ի մարտի 26-ին EURO-2012-ի ընտրական մրցաշարի շրջանակներում, չի փոխվելու: «Հայաստանի հետ խաղի մարտավարությունն այսպիսին է` 4-3-3: Նայեք խաղաշրջանի արդյունքներին. կես տարում մենք ՖԻՖԱ-ի վարկանիշում մեծ թռիչք ենք կատարել` 25-րդ տեղից 13-րդ տեղը: Ես չգիտեմ, թե որտեղից է քննադատությունը և չեմ հասկանում այն: Ես գնում եմ իմ ճանապարհով: Եվ այդ ուղին խմբից դուրս գալն է»,- Ադվոկատի խոսքերը հաղորդում է sovsport.ru-ն: Ռուսաստանի հավաքականը B խմբում 9 միավորով առաջին տեղում է, իսկ Հայաստանի հավաքականն ունի 7 միավոր և երրորդ տեղում է:
Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |