Երևանում Հենրիկ Գասպարյանի անվան դպրոցի 50-ամյակին նվիրված շախմատային մրցաշար կկայանա

Երևանում Հենրիկ Գասպարյանի անվան դպրոցի 50-ամյակին նվիրված շախմատային մրցաշար կկայանա

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-25 Երևանում Հենրիկ Գասպարյանի անվան դպրոցի 50-ամյակին նվիրված շախմատային մրցաշար կկայանա:

Արագ շախմատի առաջնության ժամանակ տեղի կունենա 11 տուր շվեյցարական համակարգով:

Մասնակցելու իրավունք կստանան դպրոցի սաները, ինչպես նաև 10 շախմատիստներ տարբեր երկրներից, որոնք նույնպես ավարտել են Գասպարյանի դպրոցը:

Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 2 մլն դրամ, հաղթողը կստանա 500 հազ. դրամ, հաղորդում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---