Լևոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը Բեռլինում համատեղ մարզումներ են անցկացնում

PanARMENIAN.Net - Աշխարհում ամենաբարձր վարկանիշներ ունեցող երկու հայ շախմատիստները` Լևոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը, շարունակում են իրենց համագործակցությունը: Այս օրերին նրանք Բեռլինում համատեղ մարզումներ են անցկացնում:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը պատրաստվում է դեկտեմբերի 28-ին Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաքում սկսվող գրոսմայստերական մրցաշարին, իսկ Արոնյանը` հունվարի 14-ին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկող գերմրցաշարին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---