Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Բրազիլիայի առաջնությունում վաստակել է 6 միավոր 10 հնարավորից

Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Բրազիլիայի առաջնությունում վաստակել է 6 միավոր 10 հնարավորից

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Ամերիկանա քաղաքում անցկացվող Բրազիլիայի առաջնությունում վերջին տուրից առաջ 10 հնարավորից ունի 6 միավոր եւ կես քայլով է ետ մնում երկրորդ եւ երրորդ տեղերում ընթացող մասնակիցներից: Չեմպիոնի կոչումն արդեն ապահովել է գրոսմայստեր Ջովաննի Վեսկովին, որը վաստակել է 8 միավոր:

ՖԻԴԵ-ի վարպետ Պողոս Նահապետյանը եւ միջազգային վարպետ Կարինա Համբարձումովան Մոսկվայում անցկացվող Ռուսաստանի ուսանողների առաջնությունում յոթ տուրից հետո վաստակել են 5-ական միավոր եւ կես քայլով են ետ մնում հինգ առաջատարներից:

Մինչեւ մրցաշարի ավարտը մնում է երկու տուր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---