Բակո Սահակյանը այցելել է Ստեփանակերտի շախմատի տուն, որտեղ ընթանում է թիմային մրցաշար

Բակո Սահակյանը այցելել է Ստեփանակերտի շախմատի տուն, որտեղ ընթանում է թիմային մրցաշար

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին այցելել է Ստեփանակերտի շախմատի տուն, որտեղ ընթանում էր ԼՂՀ պետական անկախության եւ Սահմանադրության տարեդարձին նվիրված թիմային մրցաշար:

Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, նախագահը կարեւորել է Արցախի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիաների կողմից կազմակերպված նման միջոցառման անցկացումը մեր երկրում՝ այն համարելով հանրապետությունում սպորտի զարգացման կարեւոր խթաններից մեկը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---