ՄՀՄՊԻ օլիմպիական խաղերում հայ ուսանողները նվաճել են 6 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներ

ՄՀՄՊԻ օլիմպիական խաղերում հայ ուսանողները նվաճել են 6 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներ

PanARMENIAN.Net - Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում (ՄՀՄՊԻ) տեղի են ունեցել օլիմպիական խաղեր, որոնց մասնակցել են 35երկրների թիմեր: ՄՀՄՊԻ հայկական ընկերակցության ուսանողները ներկայացված 19 մարզաձևերում նվաճել են 6 ոսկե, 2 արծաթե, 2 բրոնզե մեդալներ:

Երեք եզրափակիչ մրցություններում հայ ուսանողները հաղթանակ են տարել ադրբեջանական թիմի նկատմամբ: ՄՀՄՊԻ ղեկավարության կողմից նրանց հանձնվել է օլիմպիական խաղերի հաղթողի գավաթ: Դեկտեմբերի 21-ին Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը դեսպանատանն ընդունել է ՄՀՄՊԻ հայկական ընկերակցության ուսանողներին և նրանց հանձնել շնորհակալագրեր, PanARMENIAN.Net ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---