Հունվարի 11-ին Դավիթ Նալբանդյանը հանդես կգա Օքլենդում Heineken Open մրցաշարում

Հունվարի 11-ին Դավիթ Նալբանդյանը հանդես կգա Օքլենդում Heineken Open մրցաշարում

PanARMENIAN.Net - Հունվարի 11-ին արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հանդես է գալու Heineken Open վարկանիշային մրցաշարում, որը տեղի է ունենում Օքլենդում (Նոր Զելանդիա):

Աշխարհի 27-րդ ռակետի առաջին մրցակիցը լինելու է իտալացի Ֆաբիո Ֆոգնինին, որը համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 55-րդ տեղը, հաղորդում է Նալբանդյանի պաշտոնական կայքը: Մրցաշարն ավարտվելու է հունվարի 15-ին, մրցանակային ֆոնդը կազմում է 355,500 դոլար:

Նալբանդյանը և Ֆոգնինին պաշտոնական խաղերում հանդիպել են միայն մեկ անգամ, և 7:6, 4:6, 6:3 հաշվով հաղթել է արգենտինացին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---