Սերգեյ Միքայելյանն ու Սյուզաննա Վարոսյանը դարձան Հայաստանի դահուկավազքի չեմպիոններ

Սերգեյ Միքայելյանն ու Սյուզաննա Վարոսյանը դարձան Հայաստանի դահուկավազքի չեմպիոններ

PanARMENIAN.Net - Ծաղկաձորում շարունկավում է դահուկավազքի Հայաստանի առաջնությունը: Հունվարի 16-ին հայտնի կդառնան չեմպիոնները ազատ ոճի 15 և 10 կմ երկարություններում:

10 կմ կանանց դահուկավազքում Հայաստանի չեմպիոն դարձավ Սյուզաննա Վարոսյանը 33:13:2 ժամանակով: Նա հաղթել է նաև դասական ոճի 50 կմ երկարությունում և 1000 մ սպրինտում:

Տղամարդկանց շրջանում 15 կմ երկարությունում հավասարը չուներ Սերգեյ Միքայելյանը (39:33), նա նաև հաղթող դարձավ դասական ոճի 10 կմ երկարությունում:

Նոյեմբերի 17-ին մեդալներ կխաղարկվեն 4x5 կմ փոխանցավազքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---