Դավիթ Նալբանդյանը հրաժարվել է շարունակել ելույթները Australian Open-ում

Դավիթ Նալբանդյանը հրաժարվել է շարունակել ելույթները Australian Open-ում

PanARMENIAN.Net - Հունվարի 20-ին Դավիթ Նալբանդյանը Australian Open-ի երկրորդ շրջանում հանդիպել է լիտվացի Ռիչարդաս Բերանկիսի հետ: 1:6, 0:6, 0:2 հաշվի առկայության դեպքում երրորդ սեթում Նալբանդյանը հրաժարվել է մասնակցությունից վատ ինքնազգացողության պատճառով, հաղորդում է gotennis.ru-ն:

Հանդիպումը տևել է ընդամենը 58 րոպե, դա մարզիկների առաջին հանդիպումն էր:

Բերանկիսի մրցակիցը երրորդ շրջանում կլինի իսպանացի Դավիթ Ֆերերը, որը մինչ այդ ջախջախել է ամերիկացի Մայքլ Ռասսելին 6:0, 6:1, 7:5 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---