Լևոն Հայրապետյանը փորձաշրջան է անցնում լեհական «Լեհիա» ակումբում

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Լևոն Հայրապետյանը փորձաշրջան է անցնում լեհական «Լեհիա» ակումբում:

Հայրապետյանը 2008-1010թթ. խաղացել է գերմանական «Համբուրգում», իսկ 2010թ. խաղացել է «Փյունիկի» կազմում:

Ֆուտբոլիստը մասնակցել է Շեցինի «Պոգոնի» հետ ընկերական խաղին, որտեղ նրա ակումբը հաղթել է 6:1 հաշվով:

Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքէջը, Հայրապետյանը Կիպրոսում փետրվարի 9-ին առաջին անգամ հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---