ՎՖՖ ղեկավարը հուսով է, որ երբևէ Երևանը և Բաքուն կհամաձայնեն անցկացնել Հարավային Կովկասի առաջնություն

PanARMENIAN.Net - Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Դոմենտի Սիչինավան ասել է, որ Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև ընկերական խաղը, որը տեղի է ունենալու փետրվարի 9-ին Կիպրոսում, ուղղակի ստուգողական խաղ է 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարից առաջ:

«Գլխավոր մարզիչ Թեմուր Կեցբայան հավաքել էր բոլորովին տարբեր կազմեր Սլովենիայի և Լատվիայի հետ նախորդ խաղերում: Այդպես է լինելու նաև Հայաստանի հետ խաղում: Դա ևս մեկ շանս է թիմին փորձելու, նոր խաղացողներին փորձարկելու համար: Մեզ համար կարևոր է, որպեսզի ամեն ինչ հարթ ընթանա` առանց վնասվածքների և միջադեպերի»,- ասել է Սիչինավան:

Խոսելով Հարավային Կովկասի ֆուտբոլի մասին` ՎՖՖ նախագահը նշել է, որ նա լավ հարաբերությունների մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ: «UEFA-ում մեզ հաճախ են առաջարկում ստեղծել Հարավային Կովկասի երկրների առաջնություն: Ես բազմիցս խոսել եմ Հայաստանի և Ադրբեջանի ֆեդերացիաների հետ համատեղ մրցաշար ստեղծելու մասին, և երկուսն էլ պատասխանել են, որ դա անհնար է: Հուսով եմ, որ երբևէ նախաձեռնությունն ամեն դեպքում կպաշտպանեն, և մեր առաջնությունը` Հարավային Կովկասի գավաթը, հիրավի կլինի լավագույն մրցությունը»,- ասել է Սաչինավան, հաղորդում է regnews.com-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---