«Շիրակը» պայմանագիր է կնքել Եղիշե Մելիքյանի հետ

«Շիրակը» պայմանագիր է կնքել Եղիշե Մելիքյանի հետ

PanARMENIAN.Net - Գյումրիի «Շիրակ» ՖԱ-ն հունվարի 25-ին մեկ տարվա պայմանագիր է կնքել փորձառու ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանի հետ, ով հունվարի 6-ից մարզվում է այդ ակումբում։

Եղիշե Մելիքյանը ծնվել է 1975թ. օգոստոսի 13-ին Երևանում։ Մեծ ֆուտբոլում առաջին քայլերը կատարել է Արտաշատի «Դվինում», ապա հանդես է եկել Արարատի «Արաքսում», Երևանի «Բանանցում», ուկրաինական «Մետալուրգում» (Դոնեցկի) և «Ստալում»։ Վերջինիս կազմից վերադառնալով՝ 2009թ. Մելիքյանը կրկին հանդես է եկել Հայաստանի առաջնությունում՝ ելույթ ունենալով «Ուլիսի» կազմում։ Նույն տարվա ամռանը կրկին տեղափոխվել է Ուկրաինա՝ հանդես գալով «Զարյայի» կազմում։ 2010թ. Հայաստանի առաջնության առաջին շրջանում հանդես է եկել «Ուլիսում»։

Հայաստանի հավաքականի կազմում Եղիշե Մելիքյանն անցկացրել է 29 հանդիպում, հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---