«Փյունիկն» ընկերական խաղում զիջել է «Ավանգարդին»

«Փյունիկն» ընկերական խաղում զիջել է «Ավանգարդին»

PanARMENIAN.Net - Հայաստանի 2010 թվականի չեմպիոն ու գավաթակիր «Փյունիկը» Սոչիում առաջին ձմեռային հավաքի ժամանակ առաջին ընկերական խաղն է անցկացրել Կուրսկի «Ավանգարդ» թիմի հետ: Խաղն ավարտվել է Վարդան Մինասյանի սաների պարտությամբ՝ 3:1: «Փյունիկի» միակ գոլը խփել է կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել ակումբի մամլո քարտուղար Վահան Դանիելյանը:

Ակումբին է միացել արդեն Էդգար Մանուչարյանը, որի պայմանագիրը «Կարպատների» հետ չկայացավ: 2011թ. «Փյունիկում» հանդես կգա նաև Արտակ Ալեքսանյանը, որն ակումբին կմիանա ավելի ուշ:

Հունվարի 29-ին «Փյունիկը» ուժերը կչափի Սոչիի «Ժեմչուժինայի» հետ: Հունվարի 30-ին թիմը կվերադառնա Երևան, իսկ հաջորդ հավաքը կանցկացնի Կիպրոսում՝ փետրվարի 3-17-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---