Արսեն Գալստյանն ու Էդուարդ Կուրգինյանը Կրասնոդարի շրջանի լավագույն մարզիկների տասնյակում են28 հունվարի 2011 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Կրասնոդարի շրջանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնում անվանել են երիտասարդ և մեծահասակ մարզիկների լավագույն տասնյակները: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «երկրամաս» թերթի Տեղեկատվական կենտրոնը, երկու ցուցակներում էլ Կուբանի հայ համայնքի ներկայացուցիչներ կան: Մեծահասակների լավագույն տասնյակի մեջ մտել է միջազգային դասի սպորտի վարպետ, ձյուդոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Գալստյանը: Վերջերս նա Բաքվում կայացած միջազգային առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց` կիսաեզրափակչում պարտության մատնելով ադրբեջանցի մրցակցին: Տասնյակում է նաև միջազգային դասի սպորտի վարպետ, սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Աշխարհի գավաթակիր Էդուարդ Կուրգինյանը: Երիտասարդների լավագույն տասնյակում է հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության հաղթող Ստեփան Մարյանյանը: Տասնյակում կան նաև հայ մարզիկների սաներ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ |