Տեղի է ունեցել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը 1 փետրվարի 2011 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ին Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը, որին ներկա է գտնվել ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Համաժողովին ներկայացվել է ֆեդերացիայի 2 տարվա աշխատանքը և 2011թ. գերակա ուղղությունները: Ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը պատմել է վերջին տարիների նվաճումների մասին և ՀՀ մարզերում ու Արցախում շախմատով զբաղվելու պայմանները: «2009-10թթ. հայ շախմատիստները 25 հաղթանակ են տարել խոշոր մրցաշարերում, որից 8-ը տարել է Լևոն Արոնյանը: Լավագույն արդյունքը ցույց է տվել տղամարդկանց հավաքականը 2009-ին զբաղեցնելով 4-րդ տեղը Եվրոպայի առաջնությունում: Հուսով ենք, որ Սերգեյ Մովսիսյանի շնորհիվ, որը հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում, հավաքականը նոր հաջորղությունների կհասնի»,-ասել է Լպուտյանը: «2011թ. կամրապնդենք մեր նվաճումները, նոր շախմատի դպրոցներ կբացենք բոլոր մարզերում: Հայաստանում կկազմակերպվեն նաև խոշոր մրցաշարեր»,-ասել է Լպուտյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա |