ՀՀ կառավարությունը 2011-ին սպորտային դեղամիջոցների ձեռբերման համար ավելի քան 25 մլն դրամ կհատկացնի

PanARMENIAN.Net - Սպորտային բիոհավելումները, սնունդն ու դեղամիջոցները Հայաստան են ներկրվում տարբեր երկրներից, մասնավորապես ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Գերմանիայից, և պարտադիր հակադոպինգային վկայականներ ունեն: Բացի դրանից, բոլոր դեղամիջոցները պետք է գրանցվեն Հայաստանում և մարզիկների կողմից օգտագործվելու թույլտվություն ունենան:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի տնօրեն, դոկտոր Նաիրի Մանուկյանը, սպորտային պատրաստուկների ձեռքբերման համար գումարը հատկացնում է ՀՀ կառավարությունը: «2011 թվականին դրա համար կառավարությունն ավելի քան 25 մլն դրամ կհատկացնի: Սննդային կամ բիոհավելումները շատ թանկ պատրաստուկներ են, բայց մենք ստիպված ենք դրանք գնել այլ երկրներում»,- ասաց Մանուկյանը:

Հայ մարզիկների դոպինգային թեստերը տեղի են ունենում Մոսկվայի և Քյոլնի հակադոպինգային կենտրոններում, քանի որ Հայաստանում չկան հակադոպինգային կենտրոններ: «Մեր կենտրոնում մարզիկներն անալիզներ են հանձնում, որոնք հատուկ տարաներով տեղափոխվում են Մոսկվայի կամ Քյոլնի լաբորատորիաներ և հետազոտությունից հետո պահվում ևս 50 տարի,- բացատրեց դոկտորը:- Հայաստանում նման կենտրոններ չկան, քանի որ դրանց հիմնումը կապված է մեծ գումարների հետ, բացի դրանից մեկ մասնագետը տարվա ընթացքում պետք է մոտ 4000 մարզիկ սպասարկի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---