«Aeroflot Open»-ի 8-րդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակ տարավ միայն Սերգեյ Մովսիսյանը

«Aeroflot Open»-ի 8-րդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակ տարավ միայն Սերգեյ Մովսիսյանը

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Մոսկվայում կայացավ «Aeroflot Open» շախմատային փառատոնի նախավերջին` 8-րդ տուրը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինն իր պարտիան ավարտեց գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, որն արդեն 15-րդ քայլին կիսեց միավորը Վադիմ Զվյագինցևի (Ռուսաստան) հետ: Այս ոչ ոքիից հետո Պետրոսյանը 5 միավոր ունի:

Հայ շախմատիստներից միակ հաղթանակը գրանցեց Սերգեյ Մովսիսյանը: Նա սպիտակ ֆիգուրներով առավելության հասավ Էդուարդո Իտուրրիզագիի (Վենեսուելա) նկատմամբ:

36-րդ քայլին ավարտվեց Ավետիք Գրիգորյան – Իգոր Կուռնոսով (Ռուսաստան) պարտիան: Շախմատիստները ոչ ոքի գրանցեցին:

Գրիգոր Սևակ Մխիթարյանը, որը ներկայացնում է Բրազիլիան, սև ֆիգուրներով զիջեց Ռոբերտ Գեսսին (ԱՄՆ):

Փառատոնի մյուս պարտիաները շարունակվում են:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---