Լևոն Արոնյանը կարծում է, որ ֆիզիկական պատրաստվածությունն անհրաժեշտ է շախմատիստի համար24 փետրվարի 2011 - 13:59 AMT PanARMENIAN.Net - «Ծաղկաձորում հիմնական շախմատային պարապմունքներից բացի, որոնց վրա մենք ծախսում ենք օրական 4 ժամ, մենք 2 ժամ անցկացնում ենք նաև ֆիզիկական մարզումներ: Շախմատիստների համար շատ կարևոր է նաև ֆիզիկական պատրաստվածությունը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Լևոն Արոնյանը, որը փետրվարի 2-ին Ծաղկաձորում անցկացնում է հավաք` պատրաստվելով աշխարհի չեմպիոնի հավակնորդների խաղերին: Խաղերը տեղի են ունենալու մայիսի 3-27-ը Կազանում, իսկ Արոնյանի մրցակիցը լինելու է Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան): Հայ գրոսմայստերը խոստովանել է, որ Գրիշչուկը շատ ուժեղ շախմատիստ է և հետաքրքիր պարտիաներ է ցույց տալիս: «Ինձ հետ մարզվում են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Արման Փաշիկյանը: Հիմնականում մենք ուշադրություն ենք դարձնում խաղաքարերի դասավորությանը սկզբնախաղում»,- ասել է Արոնյանը և հավելել, որ փորձում է ուղղել իր թերությունները: Հայ շախմատիստների մարզումներին միացել է նաև Սերգեյ Մովսիսյանը, որն արդեն հանդես է գալու Հայաստանի հավաքականի կազմում: Մարզումներն ավարտվելու են մարտի սկզբին: «Սերգեյը հսկայական փորձ ունի, և հատկապես հաջող հանդես է գալիս թիմային մրցումներում: Կարծում եմ, որ նրա ներկայությունը մեր հավաքականին միայն դրական արդյունքներ կպարգևի: Մեր հավաքականն այժմ ուժեղ թիմից կվերածվի ֆավորիտի»,- կարծում է գրոսմայստերը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի Նշվել է, որ դա կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների հետագա զարգացմանը Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից. Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է Կառավարությունից ասել են, որ բնակիչներից մի քանիսի հետ կհանդիպեն Իջևանում ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է |