Հայաստանի առաջնության առաջին տուրի «Գանձասար» - «Ուլիս» հանդիպումը կկայանա մարտի 24-ին

Հայաստանի առաջնության առաջին տուրի «Գանձասար» - «Ուլիս» հանդիպումը կկայանա մարտի 24-ին

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մրցաշարերի կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի 2011 թվականի առաջնության օրացույցում փոփոխություններ են կատարվել:

Առաջին տուրի «Գանձասար» - «Ուլիս» հանդիպումը, որը պետք է տեղի ունենար մարտի 6-ին Կապանի «Գանձասար» մարզադաշտում, կկայանա մարտի 24-ին:

Առաջնության մյուս երեք հանդիպումները տեղի կունենան ժամանակացույցի համաձայն. մարտի 5-ին «Միկան» կընդունի «Շիրակին», «Արարատը»` «Բանանցին», իսկ մարտի 6-ին կկայանա «Իմպուլս» - «Փյունիկ» խաղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---