Լևոն Հայրապետյանի «Լեխիան» Լեհաստանի առաջնությունում հաղթեց «Պոլոնիային»

Լևոն Հայրապետյանի «Լեխիան» Լեհաստանի առաջնությունում հաղթեց «Պոլոնիային»

PanARMENIAN.Net - «Լեխիան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը, Լեհաստանի առաջնության 17-րդ տուրում ընդունեց «Պոլոնիային» և 2:0 հաշվով հաղթանակ տարավ: Հաղթանակից հետո ակումբը 27 միավորով մրցաշարային սանդղակի 4-րդ տեղում է:

Հայաստանի հավաքականի մյուս պաշտպան Ռոբերտ Արզումանյանի «Յագելլոնիան» 31 միավորով 2-րդ տեղն է զբաղեցնում: 17-րդ տուրում «Յագելլոնիան» կիսեց միավորները «ԳԿՍ»-ի (Բելխատուվ) հետ. հանդիպումն ավարտվեց 0:0:

Հաջորդ հանդիպմանն Արզումանյանի ակումբը մարտի 8-ին երկրի առաջնությունում կխաղա «Սլասկի» հետ, դա հետաձգված հանդիպում է, իսկ 4 օր անց կընդունի «Լեխիային», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---