Հայաստանի ֆուտզալի առաջնությունում ութ տուրերի արդյունքում առջևում է «Էրեբունին»

Հայաստանի ֆուտզալի առաջնությունում ութ տուրերի արդյունքում առջևում է «Էրեբունին»

PanARMENIAN.Net - Կայացավ Հայաստանի ֆուտզալի առաջնության 8-րդ տուրը: Հրազդանում տեղի «Հրազդան» ակումբն ընդունեց «Էրեբունիին» և 3:13 հաշվով պարտություն կրեց:

«Տալգրիգը» «Գյումրիի» հետ հանդիպմանը հաղթանակ տարավ` 14:5, PanARMENIAN.Net ին հաղորդեցին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

8-րդ տուրից հետո «Էրեբունին» 18 միավորով մրցաշարային սանդղակի առաջատարն է: Երկրորդ տեղում «Պոլիտեխնիկն» է, երրորդում` «Տալգրիգը»:

Երկրի առաջնության 9-րդ տուրը կկայանա մարտի 13-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---