Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը բաց մարզում կանցկացնի Երևանում

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը բաց մարզում կանցկացնի Երևանում

PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Հայաստանի հավաքականն իր մարզումները կսկսի Երևանի ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով Ռուսաստանի հավաքականի հետ մարտի 26-ի խաղին: 17:00-ին Վարդան Մինասյանի սաները փակ մարզում կանցկացնեն:

Մարզիչը միայն մեկ բաց մարզում է նախատեսել՝ մարտի 24-ին: Բաց կլինեն հանրապետական մարզադաշտում կայանալիք մարզման միայն առաջին 15 րոպեները:

Դիկ Ադվոկատի թիմը կսկսի նախապատրաստվել խաղին «Լոկոմոտիվի» պահեստային մարզադաշտում: Բոլոր մարզումների սկիզբը բաց կլինի՝ ներառյալ մարտի 25-ի մարզումը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում՝ Երևանի ժամանակով ժամը 17:00-ին:

Ռուսական պատվիրակությունը Հայաստան կժամանի մարտի 25-ին, նույն օրը տեղի կունենա Ադվոկատի մամլո ասուլիսը:

Խաղից անմիջապես հետո Ռուսաստանի հավաքականը կմեկնի Դոհա, որտեղ մարտի 29-ին ընկերական հանդիպում է ունենալու Քաթարի հավաքականի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---