Երևանում մեկնարկել են 12-րդ ուսանողական խաղերը

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մարտի 22-ին մեկնարկեցին ուսանողական մարզախաղերը՝ նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին:

Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի անունից ողջունեց բոլոր մասնակիցներին:

«Այս խաղերը նպաստում են առողջ ապրելակերպի տարածմանն ու մարզական ոգու զարգացմանը ուսանողների շրջանում: Հուսով ենք, որ առաջիկայում մարզական մրցաշարերի ու մասնակիցները թիվը գնալով կավելանա»,-ասել է Ստեփանյանը:

Ուսանողները կմրցեն հետևյալ մարզաձևերում՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, շախմատ, սեղանի թենիս, մարմնամարզություն և արմռեսլինգ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---