Գերմանական Sat.1 հեռուստաալիքը մինի ֆիլմ է նկարահանել Խորեն Գևորի մասնակցությամբ

PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին Մագդեբուրգում կայանալու է մենամարտ երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի և չեմպիոնական տիտղոսների եռակի հավակնորդ, հայ բռնցքամարտիկ Խորեն Գևորի միջև (Գերմանիա):

Մենամարտը տարածելու շրջանակներում Sat.1 հեռուստաալիքը նկարահանել է մինի ֆիլմ երկու բռնցքամարտիկների մասնակցությամբ: Մեծ լսարան ներգրավելու նպատակով հեռուստաալիքը դիմել է վառ կերպարների և երկու հերոսների դասական դիմակայության: Տեսահոլովակի համար սյուժե է ծառայել «Մի անգամ վայրի Արևմուտքում» ֆիլմի տեսարաններից մեկը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---