Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում 7 ապրիլի 2011 - 18:48 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Ռուսաստան-Հայաստան նախընտրական հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում: Խաղը կմեկնարկի երևանյան ժամանակով 20:00-ին, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը: Այս հավաքականների առաջին հանդիպումը Երևանում ավարտվեց զրոյական ոչ ոքիով: «Պետրովսկի» մարզադաշտը գտնվում է ոչ մեծ կղզու վրա և մոտ 22 հազ. հանդիսատես է տեղավորում: Մարզադաշտում իր հարկի տակ հանդիպումներ է անցկացնում «Զենիթ» ակումբը: Հիշեցնենք, որ նախընտրական մրցաշարի B խմբում Ռուսաստանի հավաքականը 10 միավորով 2-րդ տեղում է, իսկ Հայաստանի հավաքականն 8 միավորով 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Գիշերը բողոքի ակցիայի 5 մասնակից է ձերբակալվել Նրանք, ըստ իրավապաշտպանի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ աջակիցներ են Գալուզին․ ԵՄ առաքելությունը գործում է ՀՀ հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի դեմ, հակառուսական քարոզչություն տանում Նա ասել է, որ առաքելությունը հաշվետու չէ «ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ այլ շահագրգիռ երկրներին ու կառույցներին» Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Փարիզ Ավինյանը կհանդիպի Անն Իդալգոյի հետ ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր |