Հայաստանի ֆուտբոլի Գավաթի կիսաեզրափակչում «Բանանցը» կընդունի «Միկային»

Հայաստանի ֆուտբոլի Գավաթի կիսաեզրափակչում «Բանանցը» կընդունի «Միկային»

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Հայաստանի Գավաթի «Բանանց» - «Միկա» պատասխան կիսաեզրափակիչ հանդիպումը «Բանանցի» ֆուտբոլային դաշտի փոխարեն տեղի կունենա «Հրազդան» մարզադաշտում: Հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին` երևանյան ժամանակով 16:00-ին:

Առաջին հանդիպմանը ոչ ոքի էր արձանագրվել. թիմերին հաջողվեց 3-ական գոլ իրացնել: «Միկայից» աչքի ընկան Դոնգվանգ Ժուն և կրկնակի գոլի հեղինակ դարձած Նարեկ Բեգլարյանը: «Բանանցից» մրցակցի դարպասը գրավեցին Բրունո Կորեին, Վալտեր Պողոսյանն ու Արարատ Առաքելյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---